Սիմոն Մարտիրոսյան. Մեղավորը ես էի, մարտավարության սխալ չկար

1038

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։

«Չգիտեմ, թե ինչու չստացվեց ինձ մոտ այսօր։ Այսօր իմ օրը չէր երևի։ Եղավ այն, ինչ որ եղավ։

Սպասում էի, որ մրցակցություն կլինի։ Սպասում էի ավելի ուժեղ մրցակցության։ Ուղղակի ես լավ չմասնակցեցի, մեղավորը ես էի, մարտավարության սխալ չկար, ես թույլ էի զգում այսօր ինձ»,- armsport.am-ին տված հարցազրույցում ասել է Սիմոն Մարտիրոսյանը։

Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ այն կատարեց: Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը Սիմոնին չտրվեց։ Պոկում վարժությունից հետո Մարտիրոսյանը առաջատարն էր։ Հրում վարժությունում մեր մարզիկը ցույց տվեց 228կգ արդյունքը և ընդհանուր արդյունքով 423կգ արդյունքով Հայաստանին բերեց ևս մեկ մեդալ Տոկիոյի խաղերում։

Նախորդ հոդվածըChessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըԲելառուսցի մարզուհին մեկնել է Վիեննա