‘Սիսիանի հանրահավաքը փորձել են խանգարել տեղացի «սաքուլիկները»’

3836

Սիսիանում քիչ առաջ ավարտված ընդդիմադիր ուժերի հանրահավաքը փորձել են  խոչընդոտել մի շարք երիտասարդներ, որոնք, հետագայում պարզվել է, Սիսիանի գյուղատնտեսական համալսարանի ՀՀԿ-ական ուսանողներ են, եւ նրանց հրապարակ էին բերել բուհի ռեկտորն ու ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը:

Երիտասարդները բարձրախոսով փորձել են ընթերցել Սերժ Սարգսյանի ելույթը՝ պնդելով, որ ուզում են` մարդիկ տեղեկացված լինեն: Մի քանի նախադասություն ընթերցելուց հետո նրանք ստիպված հեռացել են, քանի որ տեսել են, որ հայտնվել են հանրահավաքը լուսաբանող լրագրողների ուշադրության կենտրոնում:

Նշենք նաև, որ Սիսիանի հանրահավաքը կարող էր շատ ավելի մարդաշատ լինել, եթե այսօր չարգելափակվեր ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Մյուս համայնքներից դեպի Սիսիան եկող բոլոր երթուղիները այսօր չեն աշխատել: Այս տեղեկատվությունը iLur.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, որը նշել է, որ քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել, քանի որ ուղևորափոխադրող ընկերությունները մասնավոր են, և նրանց աշխատանքը վերահսկվում է տրանսպորտի նախարարության կողմից:

Նախորդ հոդվածը‘Ռուդ Գուլիտ. «Վան Գալի տրանսֆերներն ինձ ապշեցրին: Սկսել պետք է հիմքից, իսկ տանիքը կարելի է կառուցել ամենավերջում»’
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Հիմա մենք միասին ենք եւ կարող ենք միասին հաղթել ‘