‘Սիրիական ապստամբները վարչապետ կունենան’

1299

Սիրիական ընդդիմությունը մտադիր է ժամանակավոր վարչապետ ընտրել: Ըստ փորձագետների, դա կարող է ամրապնդել ընդդիմության դիրքերը միջազգային ասպարեզում: Երկարատև և ինտենսիվ բանակցություններից հետո ապստամբներին հաջողվել է փոխհամաձայնության հասնել ապստամբների վարչապետի թեկնածուի հարցում: Ապստամբների ներկայացուցիչ Խալեդ Սալեհն լրատվամիջոցներին հայտարարել է, որ ընդդիմադիր կոալիցիայի 115 հոգուց բաղկացած հավաքի օրակարգի առաջին կետը հենց վարչապետի նշանակման հարցն է եղել: Սիրիայի ապստամբների վարչապետ կդառնա անկախ իսլամիստ Ահմեդ Թումեհը: Հայտնում է Reuters-ը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը հաշվետվություն է պահանջել կառավարությունից’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը նորից Մոսկվա է մեկնում’