‘Սիրիայի Քոբանի քաղաքից տարհանվում է խաղաղ բնակչությունը’

952

Մարդասիրական կազմակերպությունները մասնակցում են Սիրաիայի՝ գերազանցապես քրդերով բնակեցված Քոբանի քաղաքից խաղաղ բնակչության շտապ տարհանման աշխատանքներին: Քոբանիի փողոցները գրավված են «Իսլամական պետության» գրոհայինների կողմից, և խաղաղ բնակիչները, վախենալով կոտորածներից, փախչում են դեպի հարևան Թուրքիայի սահմանը: Հարյուրավոր վիրավոր զինվորներ ու խաղաղ բնակիչներ թուրքական սահմանը հատում են շտապօգնության ավտոմեքենաներով:

BBC-ի թղթակիցը սահմանի թուրքական կողմից նկատել է, որ ԱՄՆ-ի հովանու տակ գործող միջազգային կոալիցիոն ուժերի օդուժը, երկար ժամանակ պտույտներ գործելով Քոբանիի երկնքում, ավիահարված է  հասցրել քաղաքին:

Թուրքական տանկերի զորախումբը կանգնած է սահմանի մոտ:

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր զարգացումների մասին’