‘«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է’

1120

Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ն վիճակագրություն է ներկայացրել 2014թ. սեպտեմբերին ուղևորահոսքի և չվերթների քանակի մասին.

2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր:

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով:

Նախորդ հոդվածը‘ՀԺԿ-ն կմասնակցի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի Քոբանի քաղաքից տարհանվում է խաղաղ բնակչությունը’