Սիրիայում առաջին անգամ նախագահի պաշտոնի համար կպայքարի կին թեկնածու

830

Սիրիայում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններում, հաղորդել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդ Սաբբագը։

Ինչպես երեքշաբթի հաղորդել է Associated Press գործակալությունը, Դամասկոսի 50-ամյա բնակիչ Ֆաթեն Ալի Նահարը ինքնուրույն որոշում է կայացրել մասնակցելու նախագահական ընտրություններին։ Նրա մասին ոչ մի մանրամասն հայտնի չէ։

Բացի նրանից՝ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մասին հայտարարել է ևս երկու հոգի։ Նրանցից մեկը ընտրություններին արդեն մասնակցել է 2014 թ․, սակայն պարտվել է Բաշար Ասադին, որը Սիրիան ղեկավարում է 2000 թվականից։

Ասադն ինքը առայժմ ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել, բայց սպասվում է, որ շուտով դա կանի։

Սիրիայում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 26-ին։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՌուսաստան և Արևմուտք՝ տարաձայնություններ և երկխոսություն
Հաջորդ հոդվածըԱճյունների որոնումը նախատեսվում է շարունակել վաղը