Ռուսաստան և Արևմուտք՝ տարաձայնություններ և երկխոսություն

768

«Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում, Լեռնյին Ղարաբաղում և այլ տարածքներում ավելի քան տագնապալի է»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։

«Ընդհանուր առմամբ՝ մենք շատ հակասություններ ունենք Ռուսաստանի հետ, որոնք, ցավոք, բարդացնում են մեր հարաբերությունները։ Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ մենք պետք է խոսենք միմյանց հետ»,- հայտարարել է Մերկելը։

Ամերիկա-ռուսաստանյան հարաբերությունների լարվածության ֆոնին Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն իր հերթին հայտարարել է, որ տուն է վերադառնում նախագահ Ջո Բայդենի հետ խորհրդակցելու համար։ Ավելի վաղ Ռուսաստանը դեսպանին խորհուրդ էր տվել դա անել՝ ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների՝ արտաքսելով ԱՄՆ 10 դիվանագետների։

Կրեմլի կարծիքով՝ երկու պետությունների հարաբերություններն այժմ ամենացածր մակարդակի վրա են։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄահապատիժ՝ մահաբեր Covid-ի ժամանակներում
Հաջորդ հոդվածըՍիրիայում առաջին անգամ նախագահի պաշտոնի համար կպայքարի կին թեկնածու