‘Սիրիայում առևանգված լրագրողը տեսաուղերձով օգնություն է խնդրում (տեսանյութ)’

825

Սիրիայում անհայտ կորած լրագրող Անխար Կոչնևայի անունից ինտերնետում հայտնվել է տասնհինգ վայրկյան տևողությամբ մի տեսաուղերձ, որում  լրագրողուհին արաբերենով խնդրում է կատարել իրեն առևանգողների պահանջները: Հատկանշական է, որ Անխարին առևանգողների պահանջների մասին ոչ մի տեղեկություն չկա և չի եղել:

Կոչնևայի ծանոթների համոզմամբ՝ առևանգողներն ընդդիմադիր բանակից են, քանի, որ Անխարը հեռուստատեսությամբ բազմիցս հանդես է եկել  Բաշար  Ասադի կառավարության պաշտպանությամբ:

Անխար Կոչնևան Ուկրաինայի քաղաքացի է և համագործակցում է բազմաթիվ ռուսական ԶԼՄ-ների, այդ թվում՝ НТВ, РЕН ТВ и Russia Today հեղինակավոր լրատվամիջոցների հետ, հիշեցնում է РИА Новости-ն: 

Նախորդ հոդվածը‘Իրանի երկրաշարժի հետցնցումները զգացվել են ՀՀ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Աթենքում զանգվածային անկարգությունների ընթացքում առնվազն 100 մարդ բերման է ենթարկվել’