‘Սիրիայում նավթամուղ է պայթեցվել ‘

846

Սիրիայի ընդդիմադիրները հայտնում են Հոմս քաղաքի արեւմտյան արվարձանում նավթամուղի պայթեցման մասին, տեղեկացնում է Reuters-ը:

Հոմսում շարունակվում են դաժան մարտերը կառավարական զորքերի եւ զինված ընդդիմության միջեւ: Գործակալության տվյալներով՝ պայթյունից հետո նավթամուղի վրա ծխի թանձր ամպ է բարձրացել: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Վերջին ամիսների ընթացքում Սիրիայում նավթամուղների պայթեցման մի քանի դեպքեր են տեղի ունեցել Դեյր Էզ-Զոր, Հոմս գավառներում եւ Միջերկրական ծովի ափամերձ հատվածներում: Ընդ որում՝ բոլոր դեպքերում Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ների հաղորդագրություններում պայթյունի մեղքը դրվում է «զինված ահաբեկչական խմբավորումների վրա», որոնք փորձում են քայքայել Սիրիայի տնտեսությունը:  

Նախորդ հոդվածը‘Պետական հիվանդանոցներում վիրահատությունների գները չեն փոխվել ‘
Հաջորդ հոդվածը‘Էներգետիկայի նախարարություն. ՀԱԷԿ-ի վիճակը մտահոգիչ չէ’