‘Սիրիացի գրոհայիններին ԱՄԷ-ում մահապատիժ է սպառնում’

952

Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազությունը առավելագույն պատիժ է պահանջել տասնհինգ հոգու համար, որոնք կասկածվում են իսլամիստական «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումներին պատկանելու մեջ, այսօր հաղորդել են Էմիրությունների լրատվամիջոցները:

Կասկածյալների դատավարությունն Աբու-Դաբիում սկսվել է անցյալ ամիս, նրանցից չորսը հետախուզման մեջ են և գործով անցնում են հեռակա: Ինը հոգի ԱՄԷ-ի քաղաքացիներ են, մյուսները Սիրիայից և Կոմորյան կղզիներից են:

Մեղադրանքի կողմի վարկածով՝ կասկածյալների մի մասը պատրաստություն է անցել այդ խմբավորումների ճամբարներում՝ Սիրիայի կառավարական զորքերի դեմ պայքարելու նպատակով, իսկ մյուսները նրանց  օգնել են՝ ԱՄԷ-ում նոր անդամներ են հավաքագրել, գումար են հավաքել և ուղարկել: Կառույցի անդամները Սիրիա են թափանցել Թուրքիայի տարածքով, նույն կերպ կատարվել է նաև որոշ նյութերի, այդ թվում՝ ավտոմեքենայի 14 հազար շարժիչների մատակարարումը:

Բոլոր մասնակիցներին արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու և նրանց համար ֆինանսական միջոցներ հանգանակելու մեղադրանք է ներկայացվել: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ուկրփոստը» դադարեցնում է դրամական փոխանցումները ԴԺՀ և ԼԺՀ’
Հաջորդ հոդվածը‘Տասը տարի՝ առանց մուտքի իրավունքի’