‘Տասը տարի՝ առանց մուտքի իրավունքի’

1120

Եթե օտարերկրացին մեկ տարուց ավելի ապրել է Ռուսաստանում՝ այդ ընթացքում խախտելով  տվյալ երկրում լինելու թույլատրելի ժամկետները, նրա մուտքը կարգելվի տասը տարով: Ուրբաթ օրը միգրացիոն օրենսդրության այս լրացումը առաջին ընթերցմամբ արժանացավ պետդումայի հավանությանը:

Պատգամավորները ճշտել են, որ առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է աշխատանքային միգրանտներին:

 Նախկինում օրենքի 27 հոդվածն արդեն իսկ 12 նմանօրինակ նորմեր էր պարունակում: Մասնավորապես՝ Ռուսաստանը երեք տարով կարող է արգելել օտարերկրացու մուտքը, եթե վերջինս մեկ տարում երկու անգամ վարչական պատիժներ է կրել (տուգանքներ), կամ ՌԴ-ում սահմանված 180 օրվանից ավելի է գտնվել (մեկ տարվա ընթացքում՝ երկու անգամ՝ 90-ական օրով):

«Ստիպված ենք դիմել այս կոշտ միջոցներին, դրանց կիրառումը պետք է հակազդի անօրինական միգրացիային»,- պատգամավորներին բացատրել է ԴԽ արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը: Փոխանցում է kommersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի գրոհայիններին ԱՄԷ-ում մահապատիժ է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում կործանվել է մասնավոր ինքնաթիռ. կան զոհեր’