‘Սիրիա. ներքին հակամարտությունը վերաճում է միջազգայինի՞’

676

Առնվազն 20 սիրիացի զինվորներ են վիրավորվել Դամասկոսի արևմտյան արվարձանում գտնվող ռազմական օդանավակայանում ականապատված ավտոմեքենայի պայթյունի արդյունքում: Այդ օդանավակայանը ծառայում է որպես ռազմակայան՝ կառավարական զորքերի էլիտար զորամասերի համար, և պաշտպանվում է նախագահ Ասադի եղբոր հրամանատարության տակ գտնվող 4-րդ դիվիզիոնի կողմից:

Ապստամբներին Էլ-Քուսեյրից դուրս մղելուց հետո սիրիական բանակն ուժերը կենտրոնացրել է Հալեպի ուղղությամբ և վճռական գրոհի է նախապատրաստվում: Ընդդիմության զինված ջոկատները և իսլամի գրոհայինները վերահսկում են քաղաքի կես մասը և կատաղի դիմադրություն են ցույց տալիս:

Այդ ընթացքում զորավարժությունների պատրվակով ամերիկյան հարյուրավոր ծովային հետևակայիններ են տեղակայվում Հորդանանի հյուսիսում՝ Սիրիայի հետ սահմանին: Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրանց նպատակն է «Արևմուտքի առջև ճանապարհ բացել սիրիացի ապստամբներին սպառազինելու համար»: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ մտադիր է օգնել ապստամբներին և քննարկում է Սիրիայի երկնքում անօդաչու թռիչքային գոտի սահմանելու հարցը: ԶԼՄ-ներում նաև լուրեր են հայտնվել այն մասին, թե Իրանը մտադիր է 4 հազար զինծառայող ուղարկել Դամասկոսին օգնության, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Դարբնիկ գյուղում (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Կարկուտից տուժել է Տավուշի 12 համայնք’