‘Կարկուտից տուժել է Տավուշի 12 համայնք’

777

Հունիսի 3-ին տեղացած ուժեղ կարկտահարությունից, որը զուգորդվել է ուժեղ քամով և հորդառատ անձրևով, տուժել են Տավուշի մարզի 12 համայնքների գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ, հայտնում է Տավուշի մարզպետարանի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ վնասվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ: Վերոնշյալ համայնքներից յուրաքանչյուրում ստեղծվել է համայնքային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ և ֆերմերներ: Հանձնաժողովներն ուսումնասիրել են վնասված տարածքները և որոշել վնասվածության աստիճանը, կազմել համապատասխան ակտեր և ներկայացրել մարզային հանձնաժողով:

Մարզային հանձնաժողովում ներառվել են արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տավուշի մարզային վարչության աշխատակիցներ, Տավուշի մարզի ԳԱՄԿ-ի գործակալներ և մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Մարզային հանձնաժողովը ուսումնասիրել է համայնքային հանձնաժողովների ներկայացրած ակտերը, որից հետո տեղերում կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ: Վնասվել են շուրջ 1977 հա մշակաբույսերի ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ և խոտհարքներ: Կատարվում են վնասի չափերի հաշվարկման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Սիրիա. ներքին հակամարտությունը վերաճում է միջազգայինի՞’
Հաջորդ հոդվածը‘Ե՞րբ եք սկսելու ճաշակ ձևավորել, որակ բարձրացնել, լուրջ որակով ֆիլմեր նկարահանել’