‘Սիցիլիայի ափերում զոհվել են ավելի քան 13 ապօրինի ներգաղթյալներ’

908

Այսօր կեսօրին Սիցիլիայի հարավային ափի մերձակայքում զոհվել են ավելի քան 13 ապօրինի ներգաղթյալներ: Նավը, որում գտնվում էին մոտ 200 մարդ, խրվել է ծանծաղուտի մեջ, որի հետևանքով փախստականները փորձել են լողալով հասնել ափին. փրկվածներին ցույց է տրվել բժկական օգնություն, հայտնում է Euronews-ը:

Ողբերգության մասին լուրը հայտնել են ափին հանգստացող զբոսաշրջիկները:

Անցած ամառ հազարավոր այդպիսի ապօրինի ներգաղթյալներ Իտալիա են ժամանել Սիրիայից և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից: Շատերի համար նմանատիպ ճանապարհորդությունը եղել է վերջինը կյանքում:

Նախորդ հոդվածը‘Քաղցկեղի դեմ նոր դեղերի ստեղծման համար հիմք են հանդիսացել գենետիկական համակարգի խափանումները’
Հաջորդ հոդվածը‘Land of Artsakh. Գրավիչ հոլովակներ զբոսաշրջիկների համար ‘