Սի Ձինպինը հանդես է եկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու օգտին

477

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է միասին պատասխանատվություն կրեն միջազգային անվտանգության ապահովման համար, և առաջին անգամ ուղղակիորեն դատապարտել է Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, թեպետ դրա համար բավական մեղմ ձևակերպումներ է օգտագործել։

«Միջպետական հարաբերությունները չպետք է իջնեն հակամարտության մակարդակի,- ասել է Սի Ձինպինը։- Խաղաղությունը և անվտանգությունը միջազգային հանրության ամենաարժեքավոր գանձն են։ Ուկրաինական ճգնաժամը այն չէ, ինչ կուզենար տեսնել Չինաստանը»։

Մինչ այժմ Պեկինը հանդես չէր եկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի միանշանակ դատապարմամբ և չեզոք դիրք էր զբաղեցնում։ Չինաստանը չէր պաշտպանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ներխուժումը դատապարտող բանաձևը, բայց դեմ էլ հանդես չէր եկել․ Չինաստանի ներկայացուցիչը ձեռնպահ էր քվեարկել։

Ավելի ուշ Սպիտակ տունը հաղորդել է, որ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է հետևանքների մասին, եթե Պեկինը նյութական օգնություն ցուցաբերի Ռուսաստանին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըRMC Sport. Լիոնել Մեսսին չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից
Հաջորդ հոդվածըՄակրոնը և Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել