‘Սլովենիայում երկու գնացք է բախվել. կա առնվազն 18 տուժած ‘

914

Սլովենիայում առնվազն 18 հոգի տարբեր կարգի վնասվածքներ են ստացել երկու ուղևորական գնացքների բախման հետևանքով: Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, մայրաքաղաք Լյուբլյանայի մերձակայքում, հայտնում է 24ur.com լրատվամիջոցը:

Վաղ առավոտյան Սերբիայից Ավստրիա ուղևորվող գնացքը բախվել է Վիժմարեի կայարանում սխալմամբ նույն գծերին տեղակայված ուղևորական վագոնաշարին:

Ուղևորներից ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել, թեև ոմանց անհրաժեշտ է եղել հոսպիտալացնել: Բարեբախտաբար՝ զոհեր չկան:

Նախորդ հոդվածը‘Ջոնի Էվանս. Մրցավարը ճիշտ է արել, որ հեռացրել է Տորեսին’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսի արվարձաններից մեկում ականապատ մեքենա է պայթել ‘