‘ՍԾՏՀ նախարարների խորհրդի նստաշրջանը տեղի կունենա վաղը` Երեւանում’

744

Դեկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:

ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:

Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային:

Հայտնի է, որ նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նախորդ հոդվածը‘Կոստանյանն օմբուդսմենին առաջարկում է դատական անօրինությունների մասին կոնկրետ փաստեր ներկայացնել’
Հաջորդ հոդվածը‘«Երևան Ջուր». Նոր Նորքի 9-րդ զանգվածում վաղը ջուր չի լինի’