‘Սկանդալային մարզիչն անվայել արարքի համար հեռացվել է դաշտից. Տեսանյութ’

921

«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Դելիո Ռոսին Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ռոմայի« հետ խաղում (3:1) հեռացվել է դաշտից:

52-ամյա մասնագետը վիճաբանել է «Ռոմայի» պաշտպան Նիկոլաս Բուրդիսոյի հետ, որի ժամանակ անվայել ժեստ ցույց տվել արգենտինացուն, ինչը քիչ է մնացել զանգվածային բախումներ հրահրել: Արդյունքում մրցավարը խաղադաշտից հեռացրել է Ռոսիին:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում սկանդալային այս մարզիչը հեռացվել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, երբ խաղի ժամանակ հարվածել էր իր իսկ թիմի խաղացող Ադեմ Լյաիչին:

.

Նախորդ հոդվածը‘Իրանում ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդի դուստրերին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները՝ քարոզարշավի մասին ‘