‘Սկանդալ. Սարգսյան-Պուտին պայմանավորված հանդիպումը չի կայացել. Հ.Աբրահամյան’

4409

Հովիկ Աբրահամյանը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել: Մասնավորապես, խոսելով այն մասին, թե ինչու է նորից հետաձգվել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետը, երբ մինչ այդ ինքն ասում էր, թե հուլիսի 3-ին ամեն ինչ պարզ կդառնա, Աբրահամյանը բառացիորեն հայտարարել է. «Պայմանավորվածություն եղել էր, հուլիսի 3-ին պետք է հանդիպեին նախագահները, բայց հանդիպումը չի լինելու»:

Նշենք, որ հայկական կողմը մինչ այս հայտարարությունը որեւէ կերպ չէր խոսել այն մասին, որ պետք է տեղի ունենա Սարգսյան-Պուտին հանդիպում, եւ առավելեւս, չի խոսել այն մասին, թե ինչու այդ պայմանավորված հանդիպումը չի կայացել: Այժմ թե ՀՀ ԱԳՆ-ն եւ թե Սարգսյանի աշխատակազմը լուրջ բացատրություններ պետք է տան. ինչո՞ւ նշված հանդիպումը չի կայանալու, ո՞ր կողմն է, որ վերջին պահին հանդիպելու ցանկություն չի ունեցել, եւ արդյո՞ք նոր հանդիպման մասին պայմանավորվածություն կա: Այլ հարցեր եւս կան այս խնդրի առնչությամբ, բայց դրանց մասին՝ հաջորդիվ: 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի քաղաքներից մեկում փլվել է էստակադը’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունն առաջարկում է խուսափել ամառային խնդիրներից’