‘Բրազիլիայի քաղաքներից մեկում փլվել է էստակադը’

933

Բրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքում փլվել է էստակադը, որի արդյունքում երկու մարդ զոհվել է, ևս 22-ը տարբեր վնասվածքներ են ստացել:

Բետոնե ու պողպատե կիսակառույցը փլվել է ուղիղ աշխույժ երթևեկությամբ ավտոմայրուղու վրա:

Էստակադը, որ պետք է հանձնեին շահագործման մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը, ընկել է երթուղային ավտոբուսի և շինարարական երկու բեռնատարների վրա: Զոհերից մեկը ավտոբուսի կին վարորդն է, հաղորդել է Associated Press-ը:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն իր Twitter-ով ցավակցություն է հայտնել դեպքի կապակցությամբ:

Բելու-Օրիզոնտիում եկող շաբաթ տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի հանդիպում, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ին միանալու նոր ու անորոշ ժամկետ. Մինչեւ տարեվերջ ‘
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Սարգսյան-Պուտին պայմանավորված հանդիպումը չի կայացել. Հ.Աբրահամյան’