‘Սկարամուչչի. Սպիտակ տանը ոմանք ուզում են ազատվել Թրամփից’

2057

Սպիտակ տան հաղորդակցության գծով նախկին տնօրեն Էնթոնի Սկարամուչչին, որը պաշտոնը լքել է նշանակումից տասն օր անց, առաջին հարցազրույցն է տվել պաշտոնանկություց հետո: ABC News-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ Սպիտակ տանը կան մարդիկ, որոնք ձգտում են ազատվել Դոնալդ Թրամփից:

«Ի՞նչ է այժմ կատարվում Վաշինգտոնում. նախագահը քաղաքական վերնախավի ներկայացուցիչ չէ, ուստի ինչ-որ պատճառով մարդիկ որոշել են ազատվել նրանից»,- ասել է Սկարամուչչին:

Լրագրողը խնդրել է Թրամփի մամլո ծառայության ղեկավարին կոնկրետ անուններ տալ, ինչին Սկարամուչչին պատասխանել է որ ինքն արդեն «մի քանի անուն տվել է», որի արդյունքում Սպիտակ տանը ռազմավարական փոխատեղումներ կատարվեցին:

Սկարամուչչին Սպիտակ տանը նշանակվելուց անմիջապես հետո հայտնվել էր սկանդալի կենտրոնում: Հաղորդակցության գծով տնօրենը լրագրողի հետ հեռախոսազրույցում անպատշաճ էր արտահայտվել երկու գործընկերների՝ աշխատակազմի նախկին ղեկավար Ռայնս Փրիբուսի և նախագահի խորհրդական Սթիվ Բեննոնի մասին, որից հետո ՝ նշանակումից տասն օր անց, ազատվել աշխատանքից:

 Փրիբուսն ու Թրամփի մամլո քարտուղար Շոն Սփայսերն ազատվել էին Սկարամուչչի նշանակումից հետո:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողը ջրահեղձ է եղել Սևանա լճում լողալու ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Իրանը մեծացրել է հրթիռների ստեղծման ծախսերը’