‘Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Իրանը մեծացրել է հրթիռների ստեղծման ծախսերը’

2357

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել բալիստիկ հրթիռների ստեղծման և արտասահմանում գործողությունների ծախսերի մեծացման վերաբերյալ օրինագծին: Փաստաթուղթը մշակվել է՝ ի պատասխան նոր պատժամիջոցների, որոնք օգոստոսի սկզբին Թեհրանի դեմ սահմանել է ԱՄՆ-ը:

Օրինագիծը նախատեսում է 260 մլն դոլարի հատկացում բալիստիկ հրթիռների և, այսպես կոչված՝ «Քիդս» ուժերի ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ արտասահմանում գործող ստորաբաժանման զարգացման ծրագրին: «Քիդսը» մասնակցել է նաև մարտերին Սիրիայում և Իրաքում:

Օրինագիծը պաշտպանել է խորհրդարանի 244 անդամներից 240-ը: Նրանցից մեկը բացականչել է՝ «Մա՛հ Ամերիկային», երբ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտնել է քվեարկության արդյունքները:

Լարիջանին ինքը հայտարարել է, որ Իրանի իշխանությունների ձեռնարկած քայլերն անհրաժեշտ են՝ Մերձավոր  Արևելքում Վաշինգտոնի «ահաբեկչական և արկածախնդրական ակտիվությանը դիմակայելու համար»:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սկարամուչչի. Սպիտակ տանը ոմանք ուզում են ազատվել Թրամփից’
Հաջորդ հոդվածը‘Օդեսայում անցկացվել է գեյ-շքերթ՝«Հավասարության երթ»’