‘Սկսվում է թեկնածուների առաջադրումը Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում’

899

Այսօր՝ օգոստոսի 5-ին, սկսվում է թեկնածուների առաջադրումը սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում տեղի ունենալիք մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների:

Թեկնածուները կարող են փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև  օգոստոսի 15-ը, ժամը 18:00: Այս մասին գրված է ԿԸՀ կայքում տեղադրված «Սեպտեմբերի 29-ին կայանալիք լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույց» վերնագրված փաստաթղթում:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Այն բանից հետո, երբ Հակոբյանը՝ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի փոխարեն նշանակվեց Սյունիքի մարզպետ, պատգամավորական տեղը թափուր էր մնացել:

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի 7-8-ը Աջափնյակը մասամբ կջրազրկվի’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարություն (ուղիղ)’