‘Սնոուդենը շարունակում է ծառայել ամերիկյան հետախուզության շահերին’

1057

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը այսօր իր տված հարցազրույցում հայտարարել է. «Ես կատարել եմ առաջադրված խնդիրը և հաղթանակ եմ տարել: Իմ բոլոր գործողությունները արդարացվեցին: Հարցն այն է, որ ես չէի փորձում փոխել հասարակությունը, ես ուզում էի նրան հնարավորություն ընձեռել որոշելու` արժե՞ փոխվել, թե՞ ոչ»:

Սնոուդենը նաև հայտարարել է, որ չնայած բոլոր հանգամանքներին, համոզված է, որ ինչպես և նախկինում, այժմ էլ ծառայում է ԱԱԳ-ի շահերին:

«Ես չեմ փորձում կործանել մեր Ազգային անվտանգության գործակալությունը: Ես աշխատել և շարունակում եմ աշխատել ի շահ ԱԱԳ-ի, ցավոք` ծառայության աշխատակիցները միակն են, որ դա չեն հասկանում»,-հայտարարել է Սնոուդենը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ իր հերթին ուրբաթ օրը հայտարարել էր, որ ողջունում է ԱԱԳ-ի գործունեության վերաբերյալ քննարկումները և հասարակական բազմաթիվ բողոքների կապակցությամբ մտադիր է վերանայել ԱԱԳ-ի լիազորությունների շրջանակը:
AFP  լրատվական գործակալությունը, անդրադառնալով Օբամայի հայտարարությանը` նշել է, որ Օբաման հատուկ ծառայությունների գործունեության հարցով մտադիր է «բավական սպառիչ որոշում ընդունել»: Ըստ երեւույթին՝ դա տեղի կունենա հունվար ամսին: 

Նախորդ հոդվածը‘Daily Mail. Սոցկայքերի օգտատերերի մեծամասնությունն իր գլխավոր նպատակն է դարձրել նախանձ առաջացնելն ու պարծենալը’
Հաջորդ հոդվածը‘2013-ի 11 ամենաազդեցիկ գեղարվեստական կերպարները’