‘Սնոուդենը Ռուսաստանին օգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի վարկածն անհեթեթություն է համարել’

763

Ամերիկայի հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը երեքշաբթի օրը New Yorker ամսագրի հետ հարցազրույցում պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարական գաղտնիքները հրապարակելիս նա գործել է սեփական ուժերով, եւ Ամերիկայի օրենսդիրների կողմից առաջ քաշված վարկածը, ըստ որի` Ռուսաստանը ցուցաբերել է որոշակի օգնություն, կատարյալ անհեթեթություն է:

«Ես, միանշանակ, գործել եմ մենակ՝ առանց որեւէ մեկի օգնության. Ռուսաստանի կողմից օգնություն ստանալու միտքը հասարակ կեղծիք է: Կարծում եմ՝ Ամերիկայի քաղաքացիներն ավելի խելացի են, քան քաղաքական գործիչները կարող են պատկերացնել»,- նշել է Սնոուդենը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ռոջերսը կիրակի օրը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հայտնում էր, որ զբաղվել է հատուկ հետաքննությամբ՝ պարզելու, թե արդյոք Ռուսաաստանը օգնել է Սնոուդենին՝ ԱՄՆ-ի կառավարության գաղտնիքները գողանալու եւ բացահայտելու հարցում:  

Ռոջերսը իր խոսքում նշել է, որ գոյություն ունեն բավարար հիմքեր, որոնք թույլ են տալիս կարծել, որ Սնոուդենն իր արշավն ավարտել է սիրելի ձեռքերում՝ Մոսկվայի Ազգային անվտանգության ծառայությունում: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ այս հանգամանքը չի կարող լինել զուտ պատահականություն: Ռոջերսը չի ցանկացել ներկայացնել հայտարարության համար հիմք հանդիսացող փաստերը, սակայն նշել է, որ կան որոշ հուշումներ, որոնք թույլ են տալիս մտածել նախկին գործակալի որոշակի օգնություն ստանալու մասին:  

 

Նախորդ հոդվածը‘ Air Armenia-ից հետո տեղական ավիափոխադրողների համար հայտամրցույթ չի անցկացվելու’
Հաջորդ հոդվածը‘Ուշագրավ դրվագներ «խոպան» փախած ՀՀԿ-ական նախարարի կենսագրությունից. «Ժողովուրդ»’