‘Ուշագրավ դրվագներ «խոպան» փախած ՀՀԿ-ական նախարարի կենսագրությունից. «Ժողովուրդ»’

1594

ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է, գրում է «Ժողովուրդը» և մանրամասնում. «Հայաստանի անկախության հռչակման ընթացքում Արամ Հարությունյանը շարունակել է մնալ «ազնիվ կոմունիստ»՝ 1985-1992թթ. զբաղեցնելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը։ Իսկ ահա 1992-1994թթ՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր արդեն տարոնանժդեհական գաղափարախոսության կրող նախարարը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու փոխարեն մեկնել է «խոպան», փախել է. ըստ նրա կենսագրության՝ այդ թվականներին եղել է ՌԴ-ում և զբաղվել առևտրային գործունեությամբ։ Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ ավարտվել էր ԼՂ պատերազմը, և անմիջապես աշխատել է որպես «Հայինկոմսպասարկում» ՊԶ տնօրեն։ Իսկ այսօր արդեն նախարար է. ահա թե ինչպես են ոչնչանում արժեքները մեր օրերում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը Ռուսաստանին օգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի վարկածն անհեթեթություն է համարել’
Հաջորդ հոդվածը‘4 հազար ոսկյա իրեր, 873 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ. Կառավարությունը վաճառում է վերջինը. «ՀԺ»’