Սորոսի ֆոնդերն այլևս ԵՄ-ում փող չեն ծախսի

259

Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն»  (OSF) ֆոնդերի ցանցը դադարեցնում է իր գործունեությունը ԵՄ-ում։

Գրանտատուների բյուջեն եվրոպական նախագծերի համար նվազագույնի կհասցվի, քանի որ, ինչպես կարծում են այդ կազմակերպությունում, Բրյուսելը և անդամ երկրներն իրենք էլ մեծ գումարներ են ծախսում սոցիալական խնդիրների լուծման, դեմոկրատիան և քաղաքացիական խմբերին պաշտպանելու համար։

Ինչպես հաղորդել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը», անցած ուրբաթ OSF-ի վարչությունը համապատասխան նամակն է ուղարկել բոլոր բենեֆիցիարներին։

Բիզնեսմագնատի և բարերարի միջոցները, որ 2018 թ․ վերջինս Բուդապեշտից տեղափոխեց Բեռլին՝ վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից ճնշումների ենթարկվելուց հետո, այսուհետև հիմնականում կծախսվեն աշխարհի այլ մասերում։

Կազմակերպությունում չեն նշել նոր քաղաքականության անցնելու ժամկետները։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպանի սպանության գործով նոր կասկածյալի են ձերբակալել
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է ԵՄ դիտորդների ուղղությամբ