ՌԴ դեսպանի սպանության գործով նոր կասկածյալի են ձերբակալել

228

Թուրքիայի հատուկ ծառայությունները Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ևս մի նոր կասկածյալի են ձերբակալել։

Ինչպես հաղորդել է Hurriyet թերթը, ձերբակալվել է դեսպանի վրա հարձակում գործած և իրավապահ մարմինների կողմից  հանցանքի վայրում չեզոքացված ոստիկան Մևլյութ Մերտ Ալթինթաշի կինը։

Ոստիկանության աղբյորների տվյալներով՝ կինը Թուրքիայում արգելված և 2016 թ․ հուլիսին պետական հեղաշրջման փորձում մեղադրվող ՖԵՏՕ կազմակերպության անդամ է։

Ձերբակալությունը կատարվել է Ստամբուլում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Դեսպան Կառլովը սպանվեց 2016 թ․ Անկարայում ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն արդ հարձակումը որակեց ահաբեկչություն, քննչական կոմիտեն գործ հարուցեց «Միջազգային ահաբեկչական գործողություն» հոդվածով։ Դիվանագետին հետմահու շնորհվեց Ռուսաստանի հերոսի կոչում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔենեդի Կրտսերն Ուկրաինային տրամադրված օգնությունը գնահատել է 130 մլրդ դոլար
Հաջորդ հոդվածըՍորոսի ֆոնդերն այլևս ԵՄ-ում փող չեն ծախսի