‘Սուարեսը՝ ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ’

1411

Բարսելոնայի հարձակվող Լուիս Սուարեսը ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ուրուգվայցին հավաքել է երկրպագուների ձայների 51 տոկոսը՝ վստահ շրջանցելով «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին (19%), «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին (16%) ու «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին (14%)։

Սուարեսը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում (2:1) «Ատլետիկոյի» դարպասը երկու գոլ է խփել։ Բացի այդ, նա դեղին քարտ էր ստացել և հնարավոր էր՝ հեռացվեր խաղադաշտից, եթե մրցավարները նկատեին խաղի ընթացքում նրա կատարած կոշտ գործողությունները։

Նախորդ հոդվածը‘Ռաուլը կարող է «Ռեալի» կազմում մասնակցել Կրույֆին նվիրված հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու «Grand Chess Tour 2016»-ին’