‘Սուարեսը չի ընդունել ՖԻՖԱ-ի հրավերը’

1056

«Բարսելոնա»-ի և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը չի ընդունել ՖԻՖԱ-ի՝ «Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու հրավերը:

Ուրուգվայցի ֆուտբոլիստն այդ կերպ իր դժգոհությունն է արտահայտել աշխարհի 2014 թվականի առաջնությանն Իտալիայի հավաքականի դեմ խաղում Ջորջո Կիելինիին կծելու համար ստացած 4-ամսյա որակազրկման նկատմամբ:

«ՖԻՖԱ-ն հրավիրել է ինձ մասնակցելու «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությանը՝ բացատրելով հրավերն այն հանգամանքով, որ ես աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ եմ ճանաչվել: Սակայն ես մերժեցի հրավերը»,- AS-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Վալդես. Շնորհակալություն բոլոր երկրպագուներին’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Կառլոսը հաջորդ շաբաթ աշխատանքի կանցնի «Ռեալում»’