‘Ռոբերտո Կառլոսը հաջորդ շաբաթ աշխատանքի կանցնի «Ռեալում»’

1107

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը մարզչի կարգավիճակով կվերադառնա «Արքայական ակումբ»: Այս մասին հաղորդում է Marca-ն:

42-ամյա բրազիլացին պետք է կապող օղակ դառնա «Ռեալի» ակադեմիայի թիմերի և «Սերուցքայինների» նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև:

Սպասվում է, որ Ռոբերտո Կառլոսը «Ռեալի» հետ պայմանագիր կկնքի հաջորդ շաբաթվա սկզբում: Այս պահին նա գլխավորում է հնդկական «Դելի Դինամոսը»:

Ավելի վաղ հնդկական The Times-ը հայտնել էր, որ Ռոբերտո Կառլոսին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Հնդկաստանի Սուպերլիգան ներկայացնող «Մումբայ Սիթին»:

Նախորդ հոդվածը‘Սուարեսը չի ընդունել ՖԻՖԱ-ի հրավերը’
Հաջորդ հոդվածը‘Օմար Մոմանին շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ծաղրանկար)’