‘Սուարես. «Բարսելոնայում» դեբյուտը սեպտեմբերի՞ն’

912

Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկը՝ Լուիս Սուարեսը, հնարավոր է իր նոր թիմում դեբյուտը նշի արդեն սեպտեմբերին:

Ինչպես հաղորդում է Marcaն,  իրավաբանները, որոնք պաշտպանում են ուրուգվայցու շահերը, վստահ են, որ իրենց հաճախորդի որակազրկման ժամկետները զգալիորեն կկրճատվեն:

Բողոքարկման առնչությամբ ընդունած որոշումը Լոզանի արբիտրաժային դատարանը կհրապարակի օգոստոսի  8-ին:.
Ամենալավատեսական կանխատեսումներով, Լուիսի որակազրկումը կկրճատվի երկու անգամ, իսկ դա նշանակում է, որ «Բարսելոնա»-ում «Լիվերպուլի» նախկին հարձակվողի դեբյուտը կլինի արդեն սեպտեմբերին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Սոչիում’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Չավին վերադարձել է իր լավագույն մարզավիճակին»’