‘Սուդան. Մահապատժից ազատված կնոջը կրկին ձերբակալել են’

919

Ազատ արձակված սուդանցի կինը, որը մահապատժի էր դատապարտվել իսլամից հրաժարվելու համար, ընտանիքի հետ միասին կրկին ձերբակալվել է Հարթումի օդանավակայանում, հաղորդում է BBC-ն:

Միրիամ Իբրահիմը մայիսին դատապարտվել էր մահապատժի՝ դավանափոխության համար:

Աղբյուրների համաձայն՝ անվտանգության ծառայության մոտավորապես քառասուն գործակալներ օդանավակայանում ձերբակալել են Իբրահիմին, նրա ամուսնուն՝ Դենիել Վանիին, և երկու երեխաներին, առայժմ անհայտ է, թե ինչ հիմքով:

Երկուշաբթի Վանին տեղեկացրել էր, որ իրենք պատրաստվում են մեկնել ԱՄՆ:

Միրիամ Իբրահիմին ազատ էին արձակել այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել մահապատժի որոշումը: Իբրահիմը ձերբակալվել էր փետրվարին և երկրորդ երեխային ծննդաբերել էր բանտում:

27-ամյա Միրիամը, որի հայրը մուսուլման էր, 2011 թ. ամուսնացել է քրիստոնյայի հետ:

Նախորդ հոդվածը‘Սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել են առնվազն 3 ամսով ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Ոստիկանական բռնությունների հերթական դրսևորումները’