‘Սուդան. «Տասնյակ դիակներ են լողում Նեղոսում»’

1269

Սուդանի մայրաքաղաք Հարթումում երեքշաբթի օրը Նեղոս գետից քառասուն դիակ են դուրս բերել, հաղորդել է Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեն:

«Ցավով հայտնում ենք, որ երեկ Նեղոս գետից դուրս է բերվել 40 դիակ: Դրանք Ջանջավիդ զորամիավորման մեքենաներով տարվել են անհայտ ուղղությամբ»,- ասվում է ընդդիմադիր կազմակերպության հաղորդագրության մեջ:

Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեում համոզված են, որ այդ քառասուն հոգին սպանվել են հունիսի 3-ին ընդդիմության ճամբարը ցրելու ընթացքում:

Հունիսի 3-ին ընդդիմությունը զինվորականներին մեղադրել էր Հարթումում ցուցարարներին ցրելիս զենք կիրառելու մեջ: ԶԼՄ-ները գրում են, թե Rapid Support Forces կիսառազմականացված զորամիավորման անդամները Հարթումի փողոցներում հարձակվում են մարդկանց վրա:

Կոմիտեի տեղեկություններով՝ վերջին երկու օրերին քաղաքում սպանվել է հարյուր հոգի:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել իր աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը’
Հաջորդ հոդվածը‘Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը’