‘Սունիգան ներողություն է խնդրել Նեյմարից’

871

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը, ով Կոլումբիայի ընտրանու հետ ընկերական խաղում (1:0) իր նորամուտը նշեց թիմի ավագի կարգավիճակում, շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին վստահության համար: Նա նաև նշել է, որ պաշտպան Խուան Սունիգան, ով իրեն վնասվածք էր պատճառել աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում, ներողություն է խնդրել իրենից ու հաջող խաղ է մաղթել:

«Ավագ լինելը մեծ պատիվ է: Շնորհակալ եմ մարզչական շտաբի ու թիմին վստահության համար: Սակայն խաղադաշտ է մտնում 11 մարդ, և նրանցից յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Գլխավորը միասնական թիմ լինելն է, և այդ դեպքում մենք հաստատ չեմպիոն կդառնանք: Ինչ վերաբերվում է Սունյիգային, ապա նա ներողություն խնդրեց և լավ խաղ մաղթեց ինձ», — ասել է Նեյմարը «SporTV»-ի եթերում:

Նախորդ հոդվածը‘Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ին բողոքել է Հայաստանից’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Խոսրով Հարությունյան. Սուրեն Խաչատրյանն իրեն չի սպառել ‘