Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

301

CIES Football Observatory-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային 5 տուրերից հետո կանխատեսել է այս մրցաշրջանի չեմպիոնին:

Վիճակագրական մոդելն օգնում է կանխատեսել, թե ինչպես կարող է ավարտվել մրցաշրջանը: Այն հաշվի է առնում խաղացողների տարիքը, ակումբների տրանսֆերային ծախսերը և թիմերի մարզավիճակը վերջին 365 օրերի ընթացքում:

Սուպերհամակարգիչը կանխատեսել է, որ «Մանչեսթեր Սիթին» կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» երրորդն է, իսկ Չեմպիոնների լիգայի հաղթող «Չելսին» հայտնվել է չորրորդ տեղում: Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում ևս այս  թիմերն էին տեղ զբաղեցրել լավագույն քառյակում:

Նախորդ հոդվածըՌոբերտ Լեւանդովսկին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»
Հաջորդ հոդվածըForbes. Ռոնալդուն շրջանցել է Մեսիին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում