Forbes. Ռոնալդուն շրջանցել է Մեսիին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում

324

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը Forbes-ի վարկածով:

Այս մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը կվաստակի 125 միլիոն դոլար մինչև հարկերի վճարումը, հայտնում է Goal.com-ը:

Կատալոնական «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Լիոնել Մեսին նահանջել է երկրորդ տեղ: Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը կստանա 110 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 95 միլիոն դոլար:

Forbes. 2021/22 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

  1. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») — 125 միլիոն դոլար
    2. Լիոնել Մեսի (ՊՍԺ) — 110 միլիոն
    3. Նեյմար (ՊՍԺ) — 95 միլիոն
    4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) — 43 միլիոն
    5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ» ) — 41 միլիոն
    6. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») — 35 միլիոն
    7. Անդրես Ինյեստա («Վիսել Կոբե») — 35 միլիոն
    8. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») — 34 միլիոն
    9. Գարեթ Բեյլ («Ռեալ») — 32 միլիոն
    10. Էդեն Ազար («Ռեալ») — 29 միլիոն
Նախորդ հոդվածըՍուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին
Հաջորդ հոդվածըՊետք է խոսելու «սիրտ ունենալ»․ Առավոտ