‘Սուրիկ Լիսկա Խաչատրյան. Իմ որդին թմրամոլ չէ, ղումարբազ չէ՝ դատի եմ տալու’

1919

«Ժողովուրդը» Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից փորձել է պարզել, թե արդյոք ճիշտ է Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, որ իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել:

«Իմ իրավաբանը զբաղվում է դրանով, ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար: Արդեն զարմանալի չէ, մարդիկ նստում, հորինում ու գրում են նման տեղեկությունները»,-ասել է Խաչատրյանը:

«Ժողովուրդի» հարցին, թե տեղեկություններ կան, որ իր որդին խաղամոլ է, նույնիսկ մեծ գումարներ է պարտվել կալանավայրում, Խա­չատրյանը վրոդովված պատասխանել է.

«Նման տականքներից կարելի է սպասել, ամեն ինչ խոսում են: Կարող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում: Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում»:

Նախորդ հոդվածը‘ԴԱՀԿ պետը նաև հսկի՞չ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյան. Ցանկանում էի քայլ առաջ կատարել (տեսանյութեր)’