‘«Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհուն ու սպանել չծնված երեխային». Ամենաընթերցված ‘

1572

iLur.am-ը այսուհետ սկսում է նոր շարք՝ «Ինչ են ընթերցում կայքերում» խորագրով: Մենք ընտրել ենք ըստ Circle.amի՝ ամենաշատ դիտումներ ունցող տասը կայքեր, որոնց ամենաշատ ընթերցված նյութերը կներկայացնենք ձեզ ամեն երեկո: Այս խորագրով մենք նաեւ կփորձենք հասկանալ, թե ինչն է ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում հայկական էլեկտրոնային ԶԼՄներում, եւ որ նյութերն են նախընտրում կարդալ: Վերնագրերում այն ձեզ կներկայացնենք՝ «Ամենաընթերցված» վերտառությամբ: iLur.am-ը պատասխանատվություն չի կրում այս խորագրի ներքո հրապարկվող նյութերի իսկության եւ բովանդակության համար: Այդ նյութերը կարող են նաեւ չհամընկնել iLur.am-ի խմբագրության տեսակետների հետ

 Aravot.am. «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհուն ու սպանել չծնված երեխային»

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պատմում է, որ 1991-ին գորիսեցիներին ցնցեց Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ արարք. «Սուրիկ Խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի  բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.-ի վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից  հղի է եւ երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, եւ Ա.  Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում, եւ հրաշքով փրկվում է  նրա  կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը  չի հաջողվում փրկել: Այս հանցագործության համար նույնպես Սուրիկ Խաչատրյանը մինչ օրս չի կրել պատասխանատվություն»: Պարոն Հարությունյանի պատմելով՝ 1999-ի մայիսին`  Աժ ընտրություններից օրեր առաջ, իրեն` որպես պատգամավորի թեկնածու, եւ ՊՆ ներկայիս գեներալներից մեկին ներկայանում է նույն Ա. Մ.-ն ամուսնու հետ եւ  փորձում է ցույց տալ իր պատառոտված որովայնը, իսկ իրենք նրան հորդորում են դիմել իրավապահներին. «Համոզում ենք դիմել իրավապահներին,  հայտարարությամբ հանդես գալ, նրանց ներկայացնել համապատասխան ապացույցներ: Ըստ ամենայնի՝ Ա. Մ.-ն մինչ օրս վախեցել է դիմել իրավապահներին»: Պարոն Հարությունյանի խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանը 1995-ին Գորիսում հրազենային կրակոցով  ծանր վիրավորում է երիտասարդ Անուշավան Առուշանյանին. «Դրանից անմիջապես հետո վիրավորված քաղաքացուն տեղափոխում են Գորիսի հիվանդանոց, Սուրիկ Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները մտնում են հիվանդանոց եւ կրակում են ռենտգենի կաբինետում, եւ այդ ոճրագործության համար նույնպես նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»: Մեր հարցին, թե ի՞նչ պատճառով է կրակել երիտասարդի վրա, պարոն Հարությունյանը դժվարացավ պատճառը նշել. «Չգիտեմ` ինչու է կրակել: Իր համար արյուն թափելը հոբբի է»: Aravot.am-ը փորձեց զրուցել նաեւ Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց նա  ամբողջ օրվա ընթացքում անհասանելի  էր: Մանրամասները տեսանյութում 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս hասցեով՝  http://www.aravot.am/2013/06/11/253740/ 

Նախորդ հոդվածը‘«Տիգրան Սարգսյանից բացի հրաժարական պետք է տա նաև Սերժ Սարգսյանը». Ալեքսանդր Արզումանյանը՝ օֆշորային պատմության մասին. Ամենաընթերցված ‘
Հաջորդ հոդվածը‘Կնոջ սեքսուալ խառնվածքը` ըստ սանրվածքի. Ամենաընթերցված ‘