«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են

309

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Աշխատանքները մեկնարկել են ժամը 08:30-ից: Ներկայում որոնողափրկարարական աշխատանքները տարվում են ենթադրվող էպիկենտրոնի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ հատվածում պայթյունի պահին գտնվել է քաղաքացի: Հիմա ուժերը կենտրոնացվել են այդտեղ»,- ասել է Փամբուխչյանը: Աշխատանքներն ավարտելուց հետո կքննարկվի պայթյունից հետո կիսաքանդ վիճակում գտնվող շինության հարցը:

Նախորդ հոդվածըԵԼ․ «Փյունիկ» — «Շերիֆ» հանդիպման մրցավարները
Հաջորդ հոդվածըՀայաստանը հերթական ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի պատանեկան ԵԱ-ում