‘Սպանություն Խոսրովի արգելոցում’

965

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.05-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:

Ոստիկանության կայքը հայնում է, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963 թ. ծնված Մխիթար  Սեդրակյանի  կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Հանձնաժողովը կքննի Տարոն Մարգարյանի գույքի օրինականության հարցը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հոկտեմբերի 5-ից ավելի ուշադիր է լինելու «տեխօսմոտրի» նկատմամբ’