‘Սպանվել է Բենազիր Բհուտոյի սպանության գործով դատախազը’

814

Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով պետական մեղադրող Չոդրի Զուլֆիքար Ալին ուրբաթ առավոտյան սպանվել է Իսլամաբադում, հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Պակիստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ անհայտ անձինք կրակ են բացել Զուլֆիքար Ալիի ավտոմեքենայի ուղղությամբ, և նա մահացու վիրավորվել է: Այլ տուժածների մասին չի հաղորդվում: Այսօր դատախազը պետք է մասնակցեր 2007 թ. սպանված Բհուտոյի դատավարությանը: Այդ գործով մեղադրյալներից մեկը Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն է, որին նախկին վարչապետի անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը գլուխը պրծացրեց. ՀՀԿ այսօրվա հանրահավաքը չի կայանա’
Հաջորդ հոդվածը‘Տարվա վրիպումը շարքից. Տեսանյութ’