‘Տարոն Մարգարյանը գլուխը պրծացրեց. ՀՀԿ այսօրվա հանրահավաքը չի կայանա’

1625

Ինչպես հայտնի է, այսօր Ազատության հրապարակում նախատեսված էր ՀՀԿ–ի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը, սակայն «7օր»–ը տեղեկություններ ունի, որ այն չեղյալ է հայտարարվել։ ՀՀԿ–ից ևս հաստատել են դա։ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը պատասխանել է կայքի մի քանի հարցերին.

Ազատության հրապարակում այսօր նախատեսված ՀՀԿի հանրահավաքը տեղի՞ է ունենալու։

–Ո՛չ, տեղի չի ունենալու։

Պատճառը ո՞րն է։

–Քանի որ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ ունի Կենտրոն վարչական շրջանում, այդ միջոցառումն անցկացնելու նպատակահարմարությունը դուրս է եկել։

Կենտրոնում այսօ՞ր են հանդիպումներ նախատեսված։

–Այո՛, բակային տարբեր հանդիպումների շրջանակներում։

Իսկ ե՞րբ է այդ որոշումը կայացվել, որ Ազատության հրապարակի այսօրվա մեծ հանրահավաքը չի անցկացվելու։

–Ամեն դեպքում, երբ որ կայացվել է… ես չգիտեմ, երբ է կայացվել, ես չեմ կարող ասել՝ երբ է կայացվել, բայց քննարկվել է և որոշվել է։ Քանի որ ժամանակացույցով նշված էր մայիսի 3–ին Կենտրոն վարչական շրջանը, և մենք այսօր ունենք մի քանի հանդիպումներ, արդեն նպատակահարմար չէր ավելի մեծ միջոցառման անցկացումը։

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի գործողություններ կատարած ու դատարանից փախուստի դիմած անձը’
Հաջորդ հոդվածը‘Սպանվել է Բենազիր Բհուտոյի սպանության գործով դատախազը’