‘«Սպարտակը» մերժել է Մովսիսյանին վաճառելու՝ անգլիական և գերմանական ակումբների առաջարկները ‘

887

Մոսկվայի «Սպարտակը» մերժել է անգլիական և գերմանական ակումբների առաջարկը Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վաճառքի վերաբերյալ, ըստ «ՌԻԱ-Նովոստի»-ի՝ «Р-Спорт» գործակալությանը հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մաքքեյբը:

Հայաստանի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող Մովսիսյանը սպարտակցիների կազմում ընթացիկ մրցաշրջանի ժամանակ 12 գնդակ է խփել և հավակնում է ռուսական առաջնության գլխավոր ռմբարկուի տիտղոսին երկրորդ անգամ անընդմեջ:  

«Մովսիսյանի հետ կապված՝ առաջարկներ են եղել, բայց նրանցից ոչ մեկը ակումբի հավանությանը չի արժանացել: Յուրան «Սպարտակի» առանցքային խաղացողներից է, և մոսկվացիներին նրան վաճառելը ձեռնտու չէ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա տրանսֆերային պատուհանի մնացած ընթացքում», — ըստ աղբյուրի՝ ասել է Մաքքեյբը:

Գործակալը հավելել է, որ Մովսիսյանը վերջին մի քանի ամիսներին անգլիական և գերմանական մի քանի ակումբների ուշոդրության կենտրոնում է` առանց նշելու ակումբների անունները:

26-ամյա Յուրա Մովսիսյանը 2012-ի դեկտեմբերին 4,5 տարի ժամկետով պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: Ազգային հավաքականի կազմում Յուրան անցկացրել է 25 խաղ` խփելով 9 գնդակ: 

Նախորդ հոդվածը’25-ամյա «վունդերկինդը» Վարչական դատարանի դատավորի թեկնածու է’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա՝ ի զորակցություն Շանթ Հարությունյանին’