‘«Սպարտակի» սեւ օրերը’

904

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մասնակցի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպմանը: Այդ մասին տեղեկացրել է »Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը:

«Ցավոք, սամարացիների հետ հանդիպումը Յուրան բաց կթողնի»,- ասել է Կարպինը:

«Սպարտակի» դժբախտություններն այսքանով չեն ավարտվում: Նախօրեին վնասվածքի պատճառով մինչեւ մրցաշրջանի ավարտը շարքից դուրս է եկել թիմի մեկ այլ հարձակվող Մաջիդ Ուորիսը, որը ծնկահոդի վնասվածք է ստացել: Իսկ Ռուսաստանի կարգապահական կոմիտեն «Սպարտակի» իռլանդացի կիսապաշտպան Էյդեն Մաքկիդիին որակազրկել է 6 խաղով` նախորդ տուրում «Մորդովիայի» հետ խաղում մրցակցին հարվածելու եւ հանդերձարանի դուռը ջարդելու համար:

Նախորդ հոդվածը‘Միլիարդատերերի թվով Մոսկվան աշխարհում գրավում է երկրորդ տեղը’
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանի նիստը՝ ուղիղ’