‘Միլիարդատերերի թվով Մոսկվան աշխարհում գրավում է երկրորդ տեղը’

1572

Ավելի քան մեկ միլիարդ դոլար կարողություն ունեցող 64 մարդ ապրում է Մոսկվայում, և այդ թվով Ռուսաստանի մայրաքաղաքն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Նյու Յորքին, որտեղ բնակվում է 70 միլիարդատեր: Այս մասին են վկայում Wealthlnsight գործակալության կազմած վարկանիշի ցուցանիշները:  Վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակում են նաև Լոնդոնը (54), Հոնկոնգը (40) և Պեկինը (29 միլիարդատեր):

Իսկ CEO ամսագրի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կա 131 դոլարային միլիարդատեր, որոնց գրեթե կեսը, փաստորեն, ապրում է մայրաքաղաքում: Սակայն Մոսկվան տեղ չի գտել մուլտիմիլիոնատերերի թվով աշխարհի 20 քաղաքների աղյուսակում: Ըստ՝ Wealthlnsight-ի՝ մուլտիմիլիոնատեր են  համարվում այն անձինք, որոնց կարողությունը 30 միլիոն դոլարից ավելի է: Այդ վարկանիշով առաջին տեղում Լոնդոնն է՝ 4224 մուլտիմիլիոնատերերով, երկրորդում՝ Տոկիոն՝ 3525, երրորդում՝ Սինգապուրը՝ 3154, չորրորդում՝ Նյու Յորքը՝ 2929, հինգերորդում՝ Հռոմը՝ 945 մուլտիմիլիոնատերերով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին’
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակի» սեւ օրերը’