‘Սպիտակի ոլորաններում մերկասառույց է, Արթիկի տարածաշրջանում տեղում է ձյուն’

816

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում տեղում է  ձյուն: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց:

Վայոց Ձորի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է թույլ ձյուն, իսկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նկատվում է մառախուղ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է հարստանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փողերով’
Հաջորդ հոդվածը‘«Անօթևան» Ռոնալդուն ցուցադրել է իր տեխնիկան փողոցում (տեսանյութ)’