Սպիտակ տունը հայտարարել է, որ չի ձգտում հակամարտության մեջ մտնել Եմենի հետ

181
FILE PHOTO: A general view of the White House in Washington, U.S., October 2, 2021. REUTERS/Al Drago/File Photo

ԱՄՆ-ի իշխանությունները Եմենում «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հութիների հետ հակամարտության մեջ մտնել չեն ցանկանում, Վաշինգտոնն ընդամենը ուզում է հասնել նրան, որ դադարեցվեն Կարմիր ծովում նրանց հարձակումները նավերի վրա։

Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին CBS հեռուստաալիքի եթերում։

«Ոչ ոք հութիների հետ հակամարտություն չի ցանկանում։ Մենք չենք ձգտում հակամարտության մեջ մտնել Եմենի հետ։ Այս դեպքում մենք փորձում ենք դադարեցնել հարձակումները»,- պնդել է նա՝ խոսելով Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածների մասին։

«Հութիներն այժմ պետք է ընտրություն կատարեն։ Եւ ճիշտ ընտրությունն այն կլինի, որ դադարեցնեն այդ անիմաստ գրոհները։ Եւ անկախ նրանից, թե ինչ են ասում նրանք, այստեղ խոսքը Իսրայելին պատժելուն չի վերաբերում»,- հավելել է Ջոն Քիրբին։ Ըստ նրա՝ հութիները, մասնավորապես, «գնդակոծել են պանամյան դրոշի տակ ընթացող նավը, որը ռուսաստանյան նավթ էր տեղափոխում, ինչը ոչ մի կապ չուներ Իսրայելի հետ»։

Նախորդ հոդվածըԱվելի քան 20 հազար բրիտանացի զինվորական կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Հաջորդ հոդվածըԹուրքիան անցնում է «դիվանագիտական գրոհի»՝ ի պատասխան Իրաքում  ՔԲԿ-ի գրոհների