Թուրքիան անցնում է «դիվանագիտական գրոհի»՝ ի պատասխան Իրաքում  ՔԲԿ-ի գրոհների

208

Թուրքիայի իշխանությունները մտադիր են ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Քրդստանի բանվորական կուսակցությանը դիմակայելու համար, որի գրոհայինները վերջին օրերին մի քանի գրոհ են իրականացրել Հյուսիսային Իրաքում թուրք զինծառայողների ուղղությամբ։

Այդ մասին հաղորդել է Hurriyet թերթը՝ նշելով, որ «դիվանագիտական գրոհը» կսկսեն Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։

Թերթը չի նշում կոնկրետ այն երկրները, որոնց հետ մտադիր են բանակցություններ անցկացնել թուրք ղեկավարները, սակայն ակնարկում է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի գծով Անկարայի դաշնակիցներին, որոնց նա բազմիցս մեղադրել է ՔԲԿ-ին, հատկապես՝ նրա սիրիական թևին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» աջակցելու, անջատականներին ուսուցանելու և զենք մատակարարելու համար։

Hurriyet-ը չի բացառում, որ թուրք զինվորների վրա հարձակումների հետևում կանգնած են ԱՄՆ-ը և Իսրայելը, որոնք, օգտագործելով ՔԲԿ-ին, այդ կերպ պատասխանում են Թուրքիայի դիվանագիտական ակտիվությանը Գազայում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Իսրայելի դեպքում, շեշտում է թերթը, դա նաև «պատասխան է այն գործողություններին, որ Թուրքիայում անցկացվել են ընդդեմ «Մոսսադի»։ Թուրքիայում ձերբակալվել էին իսրայելական արտաքին հետախուզության տասնյակ գործակալներ, որոնք նաև նախապատրաստում էին պաղեստինցիների առևանգումներ։

Նախորդ հոդվածըՍպիտակ տունը հայտարարել է, որ չի ձգտում հակամարտության մեջ մտնել Եմենի հետ
Հաջորդ հոդվածըFIFA The Best. Լիոնել Մեսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ