Կրակոցներից տուժել է վեց մարդ

297

Թուրքական Ստամբուլում, առևտրի կենտրոնում ծագած զինված հակամարտության ընթացքում տուժել է վեց մարդ, նրանց թվում՝ Ադրբեջանի և Իրանի քաղաքացիներ։ Միջադեպը տեսանկարահանվել է հսկող տեսախցիկներով, գրում է Sabah թերթը։

«Առևտրի կենտրոնում անհայտ պատճառներով վիճաբանություն է տեղի ունեցել երկու խմբերի միջև։ Երբ մի քանի րոպե հետո վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կողմերն սկսել են ատրճանակներով կրակել միմյանց վրա։ Միջադեպի հետևանքով տուժել է վեց մարդ, դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը և շտապօգնության բրիգադները»,- գրել է թերթը։

Նշվում է, որ սրճարանի այցելուները խուճապահար փախել են դեպքի վայրից։

«Նախնական հետաքննության ընթացքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ՝ միջադեպի ժամանակ արձակվել է 12 փամփուշտ։ Տեսախցիկների արձանագրած միջադեպի ընթացքում տուժել է վեց մարդ, նրանց թվում՝ չորս ադրբեջանցի, Իրանի մեկ քաղաքացի և մեկ թուրք։ Պարզվել է, որ Իրանի քաղաքացին չի մասնակցել միջադեպին, այլ ընդամենը եղել է դեպքի ականատեսը»,- նշել է թերթը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըSinquefield Cup․ Ֆիրուջան նվաճեց հաղթողի կոչումը, Արոնյանը 7-րդն է
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին